Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«FLYONE ARMENIA»-ն մեկնարկել է կանոնավոր թռիչքներ Երևան-Բեյրութ-Երևան երթուղով

«FLYONE ARMENIA»-ն մեկնարկել է կանոնավոր թռիչքներ Երևան-Բեյրութ-Երևան 
երթուղով

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան - Բեյրութ - Երևան երթուղով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան  միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Մենք անհամբերությամբ սպասում էինք «FLYONE ARMENIA» ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։

«FLYONE ARMENIA»--ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ «FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021 թվականին։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «FLYONE ARMENIA»-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է «IATA 3F» երկնիշ և «ICAO FIE» եռանիշ ծածկագրերը: «FLYONE ARMENIA»-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը  և Սոչին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]