1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-21/22.  Գրիգոյան, Բաքման, Բախչինյան

«Նոր գիրք»-21/22.  Գրիգոյան, Բաքման, Բախչինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նոր գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Վահագն Գրիգորյան, «Ադամամութ»
 

Վեպը մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է: Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին`հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը`պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

 
Թարգմանական գրականություն
Ֆրեդրիկ Բաքման, «Ուվե անունով մարդը» 

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո մենակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

Թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

 

 

Փաստավավերագրական գրականություն
Հենրիկ Բախչինյան, «Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» 

Աշխատությունն ընդգրկում է Սայաթ-Նովայի եռալեզու ժառանգության գրականագիտական համակողմանի քննությունը: Հայ միջնադարյան բանաստեղծության հենքի վրա, առանձին գլուխներով, դիտարկված են աշուղ-բանաստեղծի երգերի բանահյուսական և գրական ակունքները, նրա ստեղծագործության մեծագույն և լավագույն մասը կազմող սիրերգության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև այլ մոտիվներ արծարծող խաղերը:

Ըստ սայաթնովագետ Մ. Հասրաթյանի՝ սայաթնովյան երգերի անմահության, «մեր զգացումների վրա մշտական ներազդող ուժի» առաջնային պատճառն այդ երգերի «ճշմարտացիությունն է, անկեղծությունը և պարզությունը՝ արտահայտած պատկերավոր, կենդանի խոսքի ռիթմիկ, ներդաշնակ կազմակերպումով… Նրա խաղերի անբռնազբոսիկ սիմֆոնիան նոր էջ բացեց հայկական բանաստեղծության մեջ»:

Վերը շարադրվածն Վ. Բրյուսովի այն խոսքերի ապացույցն է, թե՝ «Այնպիսի բանաստեղծներով, ինչպես Սայաթ-Նովան է, կարող է և պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք Երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք Նախախնամության ընտրյալներ են, որոնք օրհնենք են դրոշմում իրենց դարի և իրենց հայրենիքի վրա»:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]