Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր աշխատությունը կներկայացնի կարևոր փաստեր Արցախի մասին. Դավիթ Բաբայան

Նոր աշխատությունը կներկայացնի կարևոր փաստեր Արցախի մասին. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի արտգործնախարարությունում իր գործառույթների հետ մեկտեղ աշխատանքներ էր տանում  նաև այս աշխատության վրա:

«Սա տեղեկատու, կամ հանգրագիտարանատիպ մի աշխատություն է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, ԶԼՄ ներկայացուցիչների և գիտակրթական շրջանակների համար: Ներկայացված են տարբեր գործընթացներ, փաստեր: Աշխատությունը բաղկացած է մի քանի մասից: Առաջին մասը պատմական հասկացությունն է: Երբեմն կան բացեր, օրինակ, թե ի՞նչ է Արցախը և ի՞նչ է Ղարաբաղը: Ես համոզված եմ, որ հասարակության գերակշիռ մասը դրանք չի տարբերակում: Դրա համար մենք փորձել ենք ներկայացնել այս ամենը, որ եթե մարդ պատմաբան չլինի, գոնե այս տարբերակով կարողանա ճիշտ և հավաստի տեղեկություն ստանալ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ գիրքը գունավոր է, կան քարտեզներ: Այնտեղ կա պատմական Արցախը, Ղարաբաղ հասկացության մասին տեղեկություն, Լեռնային և Դաշտային Ղարաբաղների տեղն ու դերը Հայոց պատմության և մեր դիվանագիտության պատմության մեջ: Արցախը մեծ և վճռորոշ դեր է խաղացել Հայոց պատմության և դիվանագիտական պատմության մեջ:

«Ներկայացված են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: Մեր սահմանները վերածվել են շփման գծի: Աշխատության մեջ կարճ ներկայացված է այն, ինչը պետք է իմանալ, և թե ինչպես պետք է պայքարել ադրբեջանական «փաստարկների» դեմ և մեր ազգային շահերից ելնելով մեր քաղաքականությունը վարել»,-ասաց Բաբայանը:

 Անդրադառնալով աշխատության երկրորդ մասին՝ նա ասաց, որ այստեղ ներկայացված են նաև մարդասիրական ասպեկտներ՝ փախստականներ, գերիներ և այլն: Ներկայացված է Ադրբեջանական կողմի ուժային փորձերը տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած 1918-ից մինչև 2020 թվականի վերջին պատերազմը, ահաբեկիչների ներգրավումը և, իհարկե, մշակութային ցեղասպանությունը: Այսինքն, այն բոլոր գաղափարները, որոնց մասին մենք մշտապես խոսում են:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ երրորդ մասում անդրադառնում են Արցախի հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությանը. ի՞նչ է ընդհանրապես մեր արտաքին քաղաքական փիլիսոփայությունը, ի՞նչ հիմքերի վրա է հիմնված, միջազգային ճանաչման գործընթացը, ռազմաքաղաքական ներուժը, ի՞նչ սյուբեկտներ և երկրներ են ճանաչել Արցախի հանրապետությունը:

«Այս աշխատությունն ընդհանրական փոքրիկ հանրագիտարան է բոլոր կարևոր առանցքային գաղափարների և հասկացությունների վերաբերյալ: Մենք այժմ սկսել ենք ռուսերեն թարգմանությունը, քանի որ պահանջարկը կա: Ամենայն հավանականությամբ՝  կթարգմանենք նաև անգլերեն: Թարգմանության ավարտից հետո նպատակ ունենք տպագրել երկու թարգմանություններն էլ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]