Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո ամպրոպ, կտեղա անձրև։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Մարզերում հունիսի 20-ի ցերեկը և հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում կդիտվի նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: 

Արցախում հունիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]