1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

Նախագահ Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում 
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Սույն թվականի մայիսի 30-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակին ի պատասխան հայտնում ենք, որ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նամակում արծարծված խնդիրներին և  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ամբողջովին ընդունվելու դեպքում՝ այն չստորագրելու ՀԿ-ների խնդրանքին՝ հակասահմանադրականության հիմնավորմամբ:

Հետամուտ լինելով խնդրի լիարժեք պարզաբանմանը ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված սույն օրենքի հիմնավորումներին, առաջին ընթերցումից հետո ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկներին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություններին նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները նույնպես ներկայացրել են խնդրո առարկա օրենքում փոփոխություններին վերաբերյալ վերլուծություն»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմը նաև նշել է, որ վերոշարադրյալ եզրակացությունների և վերլուծություններին համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը:

Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ,  նախագահի աշխատակազմը բաց է  հանրային կարևորություն ունեցող թեմաների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներում ներգրավվելու և մասնակցելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]