Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ

Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ 
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը բաց և կառուցողական է անվանել հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները հյուսիսային այս երկու երկրների դաշինքին միանալու հարցի շուրջ։ Բանակցությունները կշարունակվեն, ասել է նա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցությունները եղել են բաց, անկեղծ և շարունակվելու են: Ամեն ինչ կախված կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի քայլերից»,-ասել է նա Բրյուսելում:

Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ներկայացրին իրենց երկրներին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուհետև ասել է, որ Անկարան չի աջակցի հյուսիսային երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am