Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր  

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել եզրափակիչում՝ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչին: Հայաստանի հավաքականը Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը մասնակցել է 11 մարզիկներով: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի խոսքով՝ Մ21 տարեկանների ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճելը նշանակալի արդյունք է. «Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է: Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայկ Քառյանը (75 կգ). նա, սակայն, պարտվել է երրորդ տեղի համար մենամարտում: Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականն առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի, գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ:

Չեխիայում օրերս տեղի է ունեցել նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի կազմակերպած մրցավարական որակավորման քննությունը, որին մասնակցել է WKF B և EKF B կարգի որակավորում ունեցող մրցավար Արտյոմ Վասիլյանը: Գերազանց հանձնելով մրցավարական որակավորման քննությունները՝ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավարը ստացել է EKF A կարգի որակավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am