Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զազի երևանյան համերգը կբացեն Ռոզա Լինն ու Պարգը

 Զազի երևանյան համերգը կբացեն Ռոզա Լինն ու Պարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական էստրադայի վառ աստղերից մեկի՝ Զազի երևանյան համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զազի երևանյան համերգն անցկացվելու է «Հայա» փառատոնի շրջանակում: Այն տեղի կունենա հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում:

Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հանդես կգա Զազի հետ:

Հուլիսի 1-ին փառատոնի անվանի հյուրը կլինի ռեփ երաժիշտ 50 Cent-ը, իսկ «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նախագծի համերգը կանցկացվի հուլիսի 9-ին:

«Հայան» նոր նախագիծ է, որի նպատակը Հայաստանում համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ ստեղծելն է: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատեսներ ունեցող լայնընդգրկուն միջոցառումների համար: Փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:

Փառատոնի համերգները վայելելու հնարավորություն կտրվի 30-50 հազար հանդիսատեսների:

«Հայա» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]