Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավրովը հունիսի 22-23-ին կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի միջուկային գործարքի շուրջ իրադրությունը

Լավրովը հունիսի 22-23-ին կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի միջուկային գործարքի 
շուրջ իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունիսի 22-ից մինչեւ 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Թեհրան կմեկնի աշխատանքային այցով: Ենթադրվում Է, որ կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-Զախարովան ասել Է ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել Է, որ Թեհրանում Ռուսաստանի նախարարը նաեւ կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]