Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր 
հնարավորինս քիչ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:

Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ:

«Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», - ասել է Զախարովան:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության կայքի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում արգելափակվել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]