1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրակրթությունը մեր կյանքի կենսական բաղադրիչն է, որը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում. Հայկ Չոբանյան

Հանրակրթությունը մեր կյանքի կենսական բաղադրիչն է, որը միշտ պետք է լինի 
ուշադրության կենտրոնում. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցտարի ձևավորվել է այն միտքը, որ հանրակրթությունը մեր կյանքի կենսական բաղադրիչն է, որը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Ֆորում 405»-ի շրջանակում կրթական տարբեր ոլորտի մասնագետների հետ քննարկման ընթացքում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Երկու տարի աշխատելով  Տավուշի մարզպետ՝ նաև պատասխանատու էի մարզի կրթության համար: Շատ լավ  պատկերացնում եմ, որ գալիս են մի շարք մարտահրավերներ: Աշխարհն ամեն օր ավելի արագ է փոփոխվում, առաջ գնում: Դժվար է պատկերացնել, թե 30 տարի հետո ինչ է լինելու կրթության և տեխնոլոգիաների հետ: Իհարկե, կան արժեքներ, որոնք մնայուն են»,- ասաց Չոբանյանը:

Նա շեշտեց, որ  կարևոր է կազմակերպել ազգային կրթություն: Չոբանյանի խոսքով՝ դա հայրենիքի ճանաչողությունն  է, լավ հայ և լավ քաղաքացի դաստիարակելը, քանի որ դա գիտելիքից և հմտություններից է գալիս:  Ինչպես ինքն է ասում՝ որպեսզի սիրենք մեր հայրենիքը, պետք է ճանաչենք, որպեսզի ճանաչենք՝ պետք է սովորենք: Հենց այսպիսի ռազմավարական խնդիր պետք է լուծի կրթությունը:

Հայկ Չոբանյանի  կարծիքով տեխնոլոգիաները ոչ թե պետք է լինեն ՀՀ-ում արդյունաբերության ճյուղ, այլ՝ առօրյա կենսակերպ: Այդ կենսակերպը ձևավորել հնարավոր է միայն հանրակրթության միջոցով:

«Առաջնային է նաև տեխնոլոգիական ունակությունների և գիտելիքի զարգացումը հանրակրթական մակարդակում: Դա ռազմավարական խնդիր է Հայաստանի համար, որովհետև մենք հաջողելու այլ ճանապարհ չունենք: Մեր կրթությունը պետք է լինի ամենատեխնոլոգիականը, ինչը նշանակում է՝ մեր առօրյան պետք է լինի ամենատեխնոլոգիականը: Մենք պետք է լինենք ամենագրագետը տեխնոլոգիաների կիրառման մեջ, որը սկսվում է տարբեր գործիքների կիրառումից և ավարտվում է մինչև տեղեկատվական գրագիտություն: Սա չափազանց կարևոր հատկանիշ է, որը գրեթե բացակայում է մեր հասարակության շրջանում»,- եզրափակեց Չոբանյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]