1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը

Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի 
մահվան դեպքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]