Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին ապօրինի պահվող ինքնաձիգ է հայտնաբերվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի բնակիչներից մեկը տարիներ առաջ ապօրինի կերպով ինքնաձիգ էր ձեռք բերել, որը պահվում էր գոմի տանիքում։

«Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և օժանդակ շինություններում: Գոմի տանիքում հայտնաբերվեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվածն առգրավվել է, և հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]