Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտում» բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել  

«Ալաշկերտում» բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։

Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են մի քանի ֆուտբոլիստներ. Կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը (Մալթայի «Ֆլորիանա» ակումբից), բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն (Երևանի «Փյունիկից»), հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը («Նոայից») գանացի պաշտպան Աննան Մենսահը (Երևանի «Ուրարտուից» hարձակվող Սարգիս Մեթոյանը (ռումինական «Չիկշերեդա» ակումբից), կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը (Չարենցավանի «Վանից»)։ Վնասվածքից ապաքինվել և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]