1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ 
անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ:

«Իմ նպատակն առաջվա նման մտահոգությունն Է, որպեսզի նրանք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) կարողանան անդամակցել (ՆԱՏՕ-ին) ամենամոտ ժամանակներս,- ասել Է Ստոլտենբերգը հունիսի 22-ին Բրյուսելում կայացած միջոցառմանը, որը կազմակերպել Էր ամերիկյան Politico թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:- Ես չեմ կարող դա երաշխավորել, բայց ես ասում եմ, որ դա դեռեւս իմ նպատակն Է»: Ինչպես գրում Է թերթը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կորցնում լավատեսությունը ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների անդամակցության առիթով, չնայած Թուրքիայի առարկությանը:

«Դա առաջին անգամը չԷ, երբ (ՆԱՏՕ-ի գծով) մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մյուսների հետ»,- հիշեցրել Է նա:

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին Ստոլտենբերգին են հանձնել Հյուսիսատլանտայն դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այն ժամանակ հայտարարել Է, որ Անկարան հավանություն չի տա այդ երկրների ընդունմանը ՆԱՏՕ, քանի դեռ նրանք չեն որոշի իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:

Հունիսի 20-ին Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք Բրյուսելում անցկացրել են հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Ստոլտենբերգն այն համարել Է կառուցողական՝ հավելելով, որ Անկարան ունի օրինական անհանգստություններ, որոնք անհրաժեշտ Է վերացնել: Թուրքիայում հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]