1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխիան որոշել է ռուսաստանցիներին եւ բելառուսներին այցագրեր չտալ մինչեւ 2023 թվականի մարտի վերջը

Չեխիան որոշել է ռուսաստանցիներին եւ բելառուսներին այցագրեր չտալ մինչեւ 2023 թվականի մարտի վերջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան ռուսաստանցիներին ու բելառուսներին այցագրեր եւ կեցության վկայագրեր չի տա մինչեւ 2023 թվականի մարտի վերջը. ԱԳՆ-ի համապատասխան որոշումը պաշտպանել Է երկրի կառավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չեխիայի մամուլի եւ տեղեկատվության ազգային գործակալության նորությունների պորտալը:

Նրանց տվյալներով՝ այդ քայլը կոչված Է պաշտպանել Չեխիայի արտաքին քաղաքական շահերը եւ ապահովել անվտանգությունը: Այս միջոցառման նպատակն Է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին աջակցող Բելառուսի վրա, ռազմական գործողությունն ավարտելու համար:

Հաղորդվում Է, որ բացառություն են կազմում հումանիտար այցագրերը: Բացի այդ, որոշումը չի վերաբերում այն ռուսաստանցիներին ու բելառուսներին, որոնք արդեն ունեն կեցության վկայագիր եւ ցանկանում են այն երկարացնել, ինչպես նաեւ Չեխիայում կեցության վկայագիր ունեցող օտարերկրացիների ընտանիքների անդամներին:

Փետրվարի 24-ին հաղորդվել Էր, որ Չեխիան դադարեցրել Է այցագրեր տալ Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ որոշում Է ընդունել Կառլովի Վարիում եւ Բռնոյում Ռուսաստանի հյուպատոսարանների աշխատանքի թույլտվությունը հետ կանչելու եւ Սանկտ Պետերբուրգում ու Եկատերինբուրգում հյուպատոսական հաստատությունները ժամանակավորապես փակելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]