1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փողոցը պետք է լինի մաքուր՝ գյուղում, թե քաղաքում. Նիկոլ Փաշինյան

Փողոցը պետք է լինի մաքուր՝ գյուղում, թե քաղաքում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի բարելավման հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փողոցը պետք է լինի մաքուր` անկախ նրանից, դա գյուղում է, թե քաղաքում:

«Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամսից հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համայնքների հետ պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու համար:

ՀՀ վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է մաքրվի և պատշաճ սպասարկվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]