Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շոլցը կոչ է արել Արեւմտյան Բալկանների երկրներին ԵՄ-ի անդամակցության «համոզիչ խոստում» տալ

Շոլցը կոչ է արել Արեւմտյան Բալկանների երկրներին ԵՄ-ի անդամակցության «համոզիչ խոստում» տալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Բալկանների երկրները «շատ ջանքեր են գործադրել» Եվրամիությանը միանալու համար, այժմ պետք Է «դեպի առաջ քայլ արվի» այդ ուղղությամբ: Հունիսի 23-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Գերմանիան կաջակցի «Արեւմտյան Բալկանների երկրների գործողություներին դեպի ԵՄ տանող ճանապարհին»: «Կարեւոր Է, որ (նրանց) համոզիչ խոստում տրվի»,- ասել Է նա:

Շոլցը նշել Է, որ Բեռլինն «զգում Է իր պատասխանատվությունն» այդ գործընթացում: Ներկայումս Եվրամիության անդամակցության պաշտոնական թեկնածուներ են չորս բալկանյան պետություններ՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]