Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն Անկարայում բանակցություններ են վարել

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն Անկարայում 
բանակցություններ են վարել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն Անկարայում բանակցություններ են վարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին և դա իրագործելի է համարում։

Նրա խոսքով` Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

«Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիտորինգի կենտրոն, ինչպես նաև «անվտանգության գոտի» անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս»,- ասել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին և վստահեցրել, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։

Լիզ Թրասն իր հերթին նշել է, որ եթե հացահատիկը դուրս չբերվի Ուկրաինայի նավահանգիստներից, ապա լուրջ սով է սպասվում։

«Հացահատիկի ճգնաժամը պետք է լուծվի ոչ ուշ, քան հաջորդ ամիս։ Հակառակ դեպքում կլինեն շատ վնասակար հետեւանքներ»,- զգուշացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։

Թրասը նշել է ուկրաինական հացահատիկով նավերի համար անվտանգ միջանցքի ապահովման կարևորությունը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]