1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը կարևորեց ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացումը

Վարչապետը կարևորեց ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական գործընթացներում որևէ տեսակի լարվածություն բացառելու համար կարևորում է, որ ընտրություններն անցկացվեն նույնականացման քարտերով՝ մաքսիմալ էլեկտրոնային ձևով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հարցի մասին խոսեց Կառավարության նիստում:

«Քաղաքական առումով՝ մենք պետք է չմոռանանք մի խնդրի մասին, որն ունենք: Ընտրական գործընթացն, ի վերջո, պետք է տեղի ունենա անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով, դա պետք է լինի նույնականացման քարտը: Ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց՝ հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ կա՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Այսպիսով, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընդ որում՝ ընտրական տեղամասում պետք է լինեն նաև քարտը կարդացող սարքեր, որոնք կլուծեն մանիպուլյացիայի հետ կապված բոլոր թեմաները: Վարչապետը, սակայն ընդգծեց՝ թեև, վերջին երկու ընտրություններում, որևէ նման խնդիր չի եղել:

«Սակայն, ամեն դեպքում, այս հարցում որևէ լարվածություն բացառելու միջոցն այն է, որ մենք ընտրություններն անցկացնենք նույնականացման քարտով, մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Այսինքն՝ մարդը գալիս, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է  նաև իր քվեարկած լինելը, որը և՛ տեսական առումով, և՛ գործնականում բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]