Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով հանդիպում է նախատեսվում

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով հանդիպում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն:

«Ստամբուլում տեխնիկական հանդիպում է նախատեսվում, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»,- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ  համատեղ մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։

Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դա իրագործելի է համարում և աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին։

Նրա խոսքով, Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

«Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիտորինգի կենտրոն, ինչպես նաև «անվտանգության գոտի» անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս»,-ասել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին և վստահեցրել, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]