«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի արգասիքներ. նյութերն ուղարկվել են ոստիկանություն
13:32, 23 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին հունիսի 22-ին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին գերատեսչությունից, տեսուչները, անմիջապես մեկնելով դեպքի վայր, հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում