Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի 
բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն:

«Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով`  բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ  ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է:

«Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք:  Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]