Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային

 Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը պաշտպանել Է բանաձեւը, որը կոչ Է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթի օգտին քվեարկել Է 529 խորհրդարանական, դեմ Է արտահայտվել 45-ը, 14-ը ձեռնպահ Է մնացել:

«Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ հորդորել Է Եվրամիության գագաթնաժողովին՝ ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային… Ինչպես նաեւ շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ»,-ասվում Է բանաձեւում:

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին հանձնարարել Է՝ Եվրամիությունում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն կոչ Է արել՝ առայժմ նման կարգավիճակ չտալ Վրաստանին:

Այդ հարցի վերաբերյալ վերջնական լուծումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ին՝ Մադրիդի գագաթնաժողովում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում նենգություն Է որակել Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության անդամի կարգավիճակներ տրամադրելու ԵՀ-ի հանձնարարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]