Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ 
կապված դժվարություններ կան. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար:

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ:

«Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]