1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում դատարանը բավարարել Է ավելի քան 4 մլրդ դոլար գումարի հայցն ԱՄՆ-ի դեմ

Իրանում դատարանը բավարարել Է ավելի քան 4 մլրդ դոլար գումարի հայցն ԱՄՆ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել Է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Թեհրանի դատարանը, հունիսի 23-ին հաղորդել Է ISNA գործակալությոնը, ԱՄՆ-ի իշխանություններին մեղսակից Է ճանաչել այդ ահաբեկչական գործողություններին, որոնք «հանգեցրել են միջուկագետ գիտնականների մարտիրոսական մահվան եւ ֆիզիկական, հոգեբանական եւ ֆինանսական վնասի ենթարկել նրանց ընտանիքներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատարանն ԱՄՆ-ի կառավարությանն ու պաշտոնատար անձանց պարտավորեցրել Է վճարելու 4,3 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում, դրանից 2,15 միլիարդը նյութական եւ բարոյական վնաս հասցնելու համար եւ այդքան Էլ՝ որպես «տուգանային պատժամիջոցներ»: Սույն գործով հայցվորներ են հանդես գալիս Իրանի ատոմագետ գիտնականների ընտանիքները, որոնց ազգանունները չեն հայտնում:

Պատասխանողներն են Միացյալ Նահանգների 37 ֆիզիկական եւ իրավական անձինք, այդ թվում ԱՄՆ-ի կառավարությունը, նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, եւ այլք: Այդ դատի իրավազորության համար իրավական հիմք Է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության իրավազորության մասին օրենքը՝ օտարերկրյա կառավարությունների դեմ քաղաքացիական հայցերը եւ դրանց կատարման կանոնները քննելիս:

2020 թվականի նոյեմբերին զոհվել Է միջուկագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որը ղեկավարում Էր Իրանի պատշպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Նա սպանվել Է Թեհրանի նահանգում: Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել Է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]