Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումների միջազգային արձագանքը եղել է անհամաչափ. ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումների միջազգային 
արձագանքը եղել է անհամաչափ. ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը՝ ընդգծելով, որ ԼՂ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումներին, համացանցով անգամ տարածվող ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից ՝ իր ուղերձում Գրիգորյանը բարձր է գնահատել հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը:

«Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական և կամայական մահապատիժների գործելակերպի համար»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:

Եզրափակելով ելույթը՝ ՄԻՊ-ն ընդգծել է հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։

Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]