Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 444 թ. հունիսի 24-ին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը։

-1908 թ. հունիսի 24-ին ծնվել է Արտեմ Ալիխանյանը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) եւ Լենինյան (1970) մրցանակակիր (մահ.՝ 1978 թ.):

-1934 թ. հունիսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիեւ։

-1935 թ. հունիսի 24-ին բացվել է Երեւանի տիկնիկային թատրոնը։

-1968 թ. հունիսի 24-ին ծնվել է Բորիս Գելֆանդը՝ իսրայելցի, նախկինում՝ խորհրդային եւ բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989):

-2006 թ. հունիսի 24-ին Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։

-2016 թ. հունիսի 24-ին Հռոմի պապը ուխտագնացության եկավ Հայաստան։

 

Հետաքրքրական է

Քողաղոտ, Ամֆիբրաքոս՝ եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։

Անտիկ տաղաչափության մեջ բաղկացած էր արտասանությամբ մեկ երկար եւ երկու կարճ վանկերից, ընդ որում երկար վանկը կարճ վանկերի միջեւ էր։ Վանկաշեշտային ոտանավորում քողաղոտն ունի երկու անշեշտ եւ նրանց միջեւ մեկ շեշտված վանկ (‿ ـʼ‿)։ Հետեւաբար, շեշտերն ընկնում են 2, 5, 8, 11-րդ վանկերի վրա, եւ բանատողն ունի այսպիսի սխեմա.

‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /...

Այս չափն օգտագործվում է շատ լեզուներում (օրինակ՝ ռուսերեն), իսկ հայերենում այն հազվադեպ է պատահում, քանի որ նրանում մեծ մասամբ բառի վերջին վանկն է շեշտ կրում։ Օրինակներ ունեն Վահան Տերյանը եւ Եղիշե Չարենցը։

Աշո՛ւն է. օրե՛րը ցրտո՛ւմ են...

Գիշե՛րը սուզվո՛ւմ է միգո՛ւմ.

Այնքա՛ն քնքշությո՛ւն կա սրտո՛ւմ իմ,

Այնքա՛ն մեղմությո՛ւն իմ հոգո՛ւմ...

Վ. Տերյան

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիե՛րը,

Մթի՛ մեջ դոփո՛ւմ են, խփո՛ւմ են պայտե՛րը,

Պայտե՛րը խփո՛ւմ են, խփո՛ւմ են հողի՛ն.-

Անծա՛յր է գիշե՛րը, անհա՛յտ է ուղի՛ն։

Ե. Չարենց

 

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]