Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ. Ռեքս Կալամյան

Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ. Ռեքս Կալամյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը գոհ է միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում տոնած հաղթանակից:

«Այս խաղում մենք իսկապես մեծ աշխատանք կատարեցինք: Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ: Ուրախ եմ գրանցված արդյունքի համար, որովհետև թիմային աշխատանք էր: Անդրե Սփայթ-Մկրտչյանը պարզապես անգերազանցելի էր, մյուս խաղացողները ևս բարձր մակարդակի վրա էին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կալամյանը:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Սադա Քափ» (Sada Cup) միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։ Չորրորդ քառորդում խաղի պատկերը չփոխվեց, Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Թիմ ԱՄՆ»-ի նկատմամբ 94-59 հաշվով։ Խաղի լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց` Անդրե Սփայթ-Մկրտչյանը։

Հայաստանի ընտրանու հաջորդ խաղը կկայանա հունիսի 25-ին ժամը 19։00-ին Իրանի հավաքականի դեմ։ Իսկ ԱՄՆ-ն ուժերը կչափի Սիրիայի ընտրանու հետ նույն օրը ժամը 17:00-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]