1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ

Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է 
ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն՝ արձանագրելով, որ այս որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների:

«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառելու Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն՝ կրկին շրջանցելով 907-րդ լրացումը, քաջալերում է նախագահ Ալիևին՝ շարունակել հայ ռազմագերիների անօրինական ազատազրկումը, մահաբեր հարձակումներն Արցախի դեմ և հայկական սուվերեն տարածքի շարունակվող օկուպացիան»,- փաստի առթիվ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը: Նա նշել է, որ հանձնախումբը շարունակելու է աշխատանքն ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ բացառելու ամերիկյան ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակելու 907-րդ լրացումը շրջանցելու գործում նախագահի իշխանությունը:

Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]