Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համագործակցությունը կծառայի ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը. Արտակ Ջումայանն ու Մայքլ Ֆայնբերգը քննարկում են ունեցել

Համագործակցությունը կծառայի ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների միջոցով 
առողջապահության զարգացմանը. Արտակ Ջումայանն ու Մայքլ Ֆայնբերգը քննարկում 
են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ընդունել է «Netcracker/BostonGene» ընկերությունների համահիմնադիր ու փոխնախագահ Մայքլ Ֆայնբերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, հյուրը ներկայացրել է, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն` մի քանի հազար աշխատակիցներով։ Ներկայիս աշխատակիցների թիվը Հայաստանում 360 է:

Նշվում է, որ «BostonGene»-ն առաջատար կազմակերպություն է հեռահաղորդակցության թվային ծառայությունների սպասարկման ոլորտում: Այն  մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների միջոցով քաղցկեղի ուսումնասիրման, կլինիկական մոդուլավորման, ուռուցքաբանության և իմունոլոգիայի վերաբերյալ հետազոտությունների բնագավառում:

Արտակ Ջումայանն ընդգծել է հեռահաղորդակցության կարևորությունը և ոլորտում «BostonGene» ընկերության դերն ու նշանակությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կծառայի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]