1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր երեկոյան ժամնում Է Թեհրան՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի Իսլամական Հանրապետության որոշ այլ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար,- մեջբերում Է Խաթիփզադեի խոսքն IRNA գործակալությունը:

Այցի ընթացքում, որը կազմակերպված Է Իրանի եւ Եվրամիության միջեւ շարունակվող կոնսուլտացիաների շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ (հակաիրանական) պատժամիջոցների չեղակման շուրջ բանակցությունների վերջին տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]