Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չեխիան կկազմակերպի ԵՄ-ի գագաթնաժողով՝ նվիրված Միությանը չանդամակցող երկրների հետ համագործակցությանը

Չեխիան կկազմակերպի ԵՄ-ի գագաթնաժողով՝ նվիրված Միությանը չանդամակցող երկրների հետ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների ղեկավարները Միության գագաթնաժողովում դիմել են Չեխիային, որը հուլիսի 1-ից կես տարով ընդունում Է ԵՄ-ի խորհրդի նախագահ – պետության պարտականությունները, կազմակերպելու Եվրամիության գագաթնաժողով՝ նվիրված այն պետությունների հետ համագործակցությանը, որոնք չեն մտնում կազմակերպության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան: «Եվրամիության երկրների ղեկավարները դիմեցին Չեխիային՝ Միության կազմի մեջ չմտնող պետությունների հետ համագործակցության հարցերին նվիրված գագաթնաժողով կազմակերպելու խնդրանքով»,- նշել Է նա:

Այդ գագաթնաժողովում քննարկման թեմա կդառնա նաեւ Ուկրաինայի հետ համագործակցության զարգացումը, որին տրամադրվել Է ԵՄ-ի անդամի թեկնածու պետության կարգավիճակ: Միությունը մտադիր Է Կիեւին ցույց տալ ամեն տեսակի օգնություն եվրոպական ինտեգրացման գործընթացի իրականացման հարցում: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Չեխիան պլանավորում Է ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]