1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դունյա Միյատովիչն Արման Դիլանյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական, դատաիրավական բարեփոխումները

Դունյա Միյատովիչն Արման Դիլանյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է 
Հայաստանում իրականացվող ժողովրդավարական, դատաիրավական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Սահմանադրական դատարանից, հանդիպման ընթացքում Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում: 

Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:

Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]