1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խճուղային  հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում  Էջմիածին-Ակնալիճ  14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է:

Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ):

«2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը:

Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]