Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չավուշօղլուն առիթը բաց չի թողել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Ստոկհոլմին և Հելսինկիին կրկին մեղադրանքներ ուղղելու

Չավուշօղլուն առիթը բաց չի թողել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Ստոկհոլմին և 
Հելսինկիին կրկին մեղադրանքներ ուղղելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չավուշօղլուն կրկին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հարցը և նշել, որ Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։ Հենց այս պրիզմայից ենք մոտենում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին։»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Մալաթիայի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առաջ։

Նա ընդգծել է, որ սկանդինավյան երկու երկրները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն Թուրքիայի պահանջները բավարարելու համար։

«Անկարան անհնարին բան չի պահանջում Ստոկհոլմից և Հելսինկիից։ Մենք միայն ցանկանում ենք վերջ տալ ահաբեկիչներին աջակցությանը, ինչպես նաև արգելել սկանդինավյան երկրներում այդ արյունալի կառույցների կողմնակիցների ցանկացած գործունեություն»,- ասել է նա:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ապագա դաշնակցի անվտանգությանը սպառնացող կազմակերպություններին ֆինանսական և ռազմական օգնությունը հակասում է ռազմաքաղաքական կառույցի ոգուն և սկզբունքներին։

«Եթե Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են դառնալ Թուրքիայի դաշնակիցները ՆԱՏՕ-ում, ապա նրանք չպետք է մեր երկիրը ընկալեն որպես թշնամի։ Ահաբեկչության դեմ պայքարի պատճառով Թուրքիայի դեմ էմբարգո սահմանելն անընդունելի է. Եթե այդ երկրները պնդեն, որ սահմանափակումները պահպանվեն, ապա նրանց չեն ընդունի ՆԱՏՕ»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Հելսինկիից և Ստոկհոլմից ակնկալում է հստակ քայլեր, «ոչ թե դատարկ հայտարարություններ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am