1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ԱՄՆ-ից թմրամիջոցի անօրինական տեղափոխումը

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ԱՄՆ-ից թմրամիջոցի անօրինական տեղափոխումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում,  հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]