1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աֆղանստանում հինգ մարդ է զոհվել նոր երկրաշարժի պատճառով

Աֆղանստանում հինգ մարդ է զոհվել նոր երկրաշարժի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:

«Ցավոք, մենք կրկին վատ նորություններ ունենք Փակտիկայի նահանգից: Այսօր առավոտյան ժամը 10-ին հերթական երկրաշարժն Է այնտեղ տեղի ունեցել Գիյանի շրջանում»,-ասել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ «գրանցվել Է ավելի քան հինգ զոհ, ավելի քան տասը մարդ վերքեր են ստացել»:

Ինչպես վկայում են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալները, հունիսի 24-ին աֆղանա-պակիստանյան սահմանի մերձակայքում տեղի Է ունեցել 4,3 մագնիտոնւդով երկրաշարժ:

Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 01:43-ին, երկրաշարժի օջախը գտնվել Է 10 կիլոմետր խորության վրա:

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել լույս հունիսի 22-ի գիշերը: Հաղորդվել Է Պակիստանի հետ սահմանակից Փակտիկայի եւ Հոսթի նահանգներում սաստիկ ավերածությունների մասին: Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբատուլլա Ախունդզադան կոչ Է արել միջազգային հանրակցությանը եւ հումանիտար կազմակերպություններին՝ Աֆղանստանին օգնություն ցուցաբերել երկրաշարժից հետո: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհվածների թիվը հասել Է 1,1 հազարի, տուժել Է 1650-ից ավելի մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]