1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

Փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու 
քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի կազմակերպման և Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգի մշակման հարցում ամիսներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Սարգսյանը նշել է, որ գերմանական փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը նախագծել է նոր քրեակատարողական հիմնարկի նախնական մոդելը։

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատասխանատու գործում IRZ-ի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել արդյունավետ համագործակցությունը շարունակել նաև հետագա փուլերում։

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։

Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։

Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]