Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանի եւ Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի եւ Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք 
հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը:

Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության եւ երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջեւ: Կողմերը կարեւորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջեւ կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]