1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում կայացել է համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը

Երևանում կայացել է համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերով ՀԱՊԿ 
խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 23-24-ը կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի (ՀԱՊԿ ԽՀԿ) XIII նիստը, որին մասնակցել են համապատասխան ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, պայմանագրի 30-ամյակի և ՀԱՊԿ 20-ամյակի տարում Խորհրդի նիստը բացել և մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարության անունից ջերմորեն ողջունել է գործընկերներին: Իր ելույթում գլխավոր վարչության պետը լուսաբանել է մի շարք խնդրահարույց հարցեր, ընդգծել է տեղեկատվական անվտանգության ապահովմանը և ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի ամրապնդման կարևորությունը:

«Այնուհետև, նիստը վարել է ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նախագահը, ով իր ելույթում ներկայացրել է 2022թ. առաջին կիսամյակի արդի սպառնալիքների պատկերը և մանրամասն նկարագրել է համակարգչային միջադեպերի արձագանքման ուղղությամբ ձեռնարկված համատեղ միջոցների դինամիկան:   

ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի անդամները քննարկել են տեղեկատվության անվտանգության առավել արդի սպառնալիքները, ինչպիսին են՝ ֆիշինգ և DDoS տեսակի հարձակումները: Անցկացրել են համեմատություն տեղեկատվության անվտանգության ոլորտում ընթացիկ և 2021թ. իրավիճակների միջև: Ընդգծել են համակարգչային հարձակումների հետևանքների բացահայտման, կանխարգելման և չեզոքացման, ինչպես նաև համակարգչային միջադեպերի արձագանքման հարցում տեղեկատվական փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԱԾ-ից նաև հայտնում են. «Նիստի մասնակիցները դիտարկել են հարձակումների բնույթը, կարևորել են տեղեկատվական անվտանգության հարցերում օգտվողների իրազեկվածության բարձրացման նշանակությունը։ Փոխանակվել են նաև ֆիշինգային աղբյուրների գործունեությանը հակազդելու հարցում մոտեցումների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Քննարկել են բոտ-ցանցերի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները, ընդգծվել է կապի օպերատորների հետ փոխգործակցության կարևորությունը։ Դիտարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կիրառվող մոտեցումները և փորձառությունները։ Քննարկել են նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակին նախատեսվող համակարգչային անվտանգության տեխնիկական վարժանքների անցկացման մտահաղացումը և նախապատրաստումը»։ 

Նիստի պատվիրակները փոխանակվել են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբերվտանգներից պաշտպանության ապահովմանն ուղղված դրական փորձով, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթներում տեղ գտած համակարգչային միջադեպերի մասին տվյալներով և ազգային կոնտակտային կետերի կողմից տրամադրված տեղեկատվական-վերլուծական նյութերով։

Նշվում է, որ հայկական կողմը, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի՝ ընթացիկ տարում արդիականացում անցած օբյեկտներից մեկի օրինակով, մասնակիցներին ծանոթացրել է համակարգչային հարձակումների հակազդման ընդարձակ ծրագրա-սարքային համալիրին։ Քննարկվել է աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ հետագա համագործակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]