Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Թուրքիան օդային տարածք չի տրամադրել «FLYONE Armenia»-ին դեպի Լիբանան չվերթեր իրականացնելու համար

Թուրքիան օդային տարածք չի տրամադրել «FLYONE Armenia»-ին դեպի Լիբանան 
չվերթեր իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «FLYONE ARMENIA» ընկերությունից:

«Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերն իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», - հայտնում են ավիաընկերությունից:

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝

- Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

- Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ. միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

- չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]