Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը

Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 25-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Մոհամեդ Էսլամին:

«Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,- Էսլամի խոսքերը մեջբերում է ISNA-ն:

Նա հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին  հորդորել է  միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]