1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շենգավիթում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով. խաղադաշտում էր նաև Երևանի քաղաքապետը

Շենգավիթում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով. 
խաղադաշտում էր նաև Երևանի քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթ վարչական շրջանում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով: Մրցապայքարը Երևանի քաղաքապետարանի և Գարեգին Նժդեհի փ․ 56 Ա շենքի բնակիչներից կազմված թիմերի միջև էր:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Քաղաքապետարանի թիմի կազմում էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Դարպասապահի դերում հանդես էր գալիս Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից Արսեն Մարտիրոսյանը:

Ընկերական խաղն ավարտվեց 6:3 հաշվով՝ հօգուտ Երևանի քաղաքապետարանի թիմի, բայց իրականում հաղթեցին բակի փոքրիկները, ովքեր հարմարավետ պայմաններում ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստացան:

Քաղաքապետը վստահեցնում է. մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

«Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք սպորտի զարգացմանը, և հենց այդ նպատակին էր ուղղված նաև Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում նախորդ տարի մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը, որը մյուս տարի ամբողջությամբ կավարտենք: Վարչական շրջաններում նմանատիպ 20 ֆուտբոլի դաշտ կունենանք, բակերում նաև մարզասարքեր կտեղադրվեն: Համայնքը պետք է խրախուսի, որ մեր բնակիչները սպորտով զբաղվեն. ինչպես ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով հասնելու ենք այդ նպատակին»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Ընթացիկ տարում միայն Շենգավիթում նմանատիպ ևս երեք մինի ֆուտբոլի խոտածածկ բակային մարզադաշտ կկառուցվի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]