Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել

ԵՐԵՎԱՆ 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Sada Cup»-ի երկրորդ փուլում իրար հետ մրցեցին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը և Իրանիընտրանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երկու թիմերն էլ գավաթի խաղարկությունը սկսել էին հաղթանակներով ևհավասար պայմաններում մոտեցել այս հանդիպմանը։ Առաջին քառորդն անցավ համառ պայքարում, խաղափուլի սկզբում Հայասատանի հավաքականի բասկետբոլիստները դիպուկ 3 միավորանոցնետումներով առաջ անցան հաշվի մեջ,սակայն Իրանի ընտրանին կարողացավ ոչ միայն հետ բերելկորցրածը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ` 16:23:

Երկրորդ քառորդում ընթացավ հավասար պայքար և Հայաստանի ընտրանին կարողացավ կրճատելհաշվի տարբերությունը։ Հայաստան 32:35 Իրան։ Մեծ ընդմիջումից հետո խաղի պատկերըչփոխվեց,պայքարն էլ ավելի թեժացավ և Հայաստանի բասկետբոլիստները կարողացան կշեռքի նժարըթեքել իրենց կողմը 57:55` հօգուտ տան տերերի։ Չորրորդ քառորդում թիմերի անզիջում պայքարըշարունակվեց և Հայաստանի ընտրանու բասկետբոլիստների համառությունը խաղաց իր դերը։ Հայաստանի ազգային հավաքականը 77-73 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:

«Sada Cup»-ի վերջին հանդիպումները կկայանան վաղը` «Թիմ ԱՄՆ»-ն ուժերը կչափի Իրանի հավաքականիհետ,իսկ Հայաստանի ընտրանին` Սիրիայի ազգային հավաքականի։

Արամ Աբրահամյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]