Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Արտիմետ գյուղում տնակ է այրվել

Արտիմետ գյուղում տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 23:19-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արտիմետ գյուղի Րաֆֆու փողոցում գտնվող տնակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցում գտնվող երկհարկանի փայտե տնակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:54-ին: Այրվել է տնակը (մոտ 55 քմ)՝ գույքով։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]