Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բասկետբոլի ակումբային առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «ԱՍՎԵԼ Լիոն»-ը մրցեց «Մոնակոյի» հետ և առավելության հասավ 84:82 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «ԱՍՎԵԼ Լիոն»-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Ջոնսը Մալթայում կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որպեսզի մասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո հուլիսի 1-ից սկսած կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների և եզրափակիչի խաղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]