Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ հաղորդելով, որ հունիսի 28-ին ժամը 10:30-15:30-ը կդադարեցվի Արարատի մարզի Արարատ գյուղի Վ.Սարգսյան, Հաղթանակի, Սահմանապահների, Խնկո Ապոր, Պ.Սևակի և Ռաֆֆու փողոցների գազասպառողների գազամատակարարումը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]