1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության 
արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին  Գեղարքունիքի մարզում իրականացվելիք «ԻՆՖՈՐՄԱ» ծրագրի մասին, որի նպատակն է մարզի համայնքապետարանների համար վերապատրաստել   արհեստական բանականության հենքի վրա աշխատող մասնագետներ, ովքեր համայնքների բնակչությանը շուրջօրյա հասանելիությամբ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն։

Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց Նիդեռլանդների Թագավորությանը՝ նման նախաձեռնության եւ ցուցաբերվող աջակցության  համար եւ հույս հայտնեց, որ իրականացվող  ծրագիրն  իր  դրական ներգործությունը կունենա բնակչության իրազեկվածության բարձրացման եւ տեղեկատվական մակարդակի բարելավման ուղղությամբ։

Կարեն Սարգսյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց  մարզպետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներին։

 Գեղարքունիքի մարզպետի հրավերով Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը առաջիկայում կայցելի Գեղարքունիքի մարզ եւ կծանոթանա մարզում քայլարշավային տուրիզմի ոլորտում առկա հնարավորություններին, գրավչություններին եւ առանձնահատկություններին։  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]