1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Մարզերում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի և 2-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]